.jpg)
Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ»ընկերության նախագահ Իգոր Սեչինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասրակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում հեռանկարային և երկարաժամկետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է տնտեսական բաղադրիչի դերը:
Հայաստանի տնտեսություն «Ռոսնեֆտի» մուտքը, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման գործում: