.jpg)
Հայ-ադրբեջանական սահմանին փնտրվող ադրբեջանցին ականի վրա պայթել է
Հայ-ադրբեջանական սահմանին փնտրվող ադրբեջացու դիակը հայտնաբերվել է: Վերջինս մահացել է ականի պայթյունից: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե Ղազախի շրջանի բնակիչներից մեկը կորել է՝ ենթադրելով, որ վերջինս հատել է հայ-ադրբեջանական սահմանը:
Նշենք, որ Aysor.am-ի հետ զրույցում, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հերքել էր Ադրբեջանի քաղաքացու՝ սահմանը հատելու լուրերը:
Մահացածի եղբայրը «ԱՊԱ»-ին հայտնել է, որ նրան դին գտել են սահմանի մոտ գտնվող անտառի տարածքում: