Ե. Բոզոյան. Պետությունը բոստան չէ, որ դնեն ախպերավարի բաժանեն
08/04/2013 13:29

Ե. Բոզոյան. Պետությունը բոստան չէ, որ դնեն ախպերավարի բաժանեն

Երևանի համար շատ քաղաքական ուժեր են պայքարում ու մեզ սպասվում են բավականին մրցակցային ընտրություններ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Բոզոյանի կարծիքով` ընտրություններում հիմնական պայքարը կգնա ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, այն, ըստ քաղաքագետի, բավականին բարդ իրավիճակում է հայտնվել:

««Ժառանգության» մասին կարող եմ ասել, որ զգալիորեն կբարելավի իր դիրքերը ավագանու կազմում, բայց միանշանակ ավելի քիչ ձայն կհավաքի, քան նախագահական ընտրություններում: Հիմա պայքարին շատ այլ ուժեր էլ են միացել»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հնարավոր համագործակցությանը, քաղաքագետը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները չափազանցված են և այդ պահանջներով նրանք ընդհանուր հայտարարի գալ չեն կարող.

«Սերժ Սարգսյանը ևս ցանկանում է գնալ կոմպրոմիսի, սակայն այդ կոմպրոմիսը չպետք է վարկաբեկի իրեն»,- ասաց Երվանդ Բոզոյանն ավելացնելով, որ պետությունը բոստան չէ, որ որոշեն ախպերավարի բաժանեն, թե ում` որքան:

 

Ե. Բոզոյան. Պետությունը բոստան չէ, որ դնեն ախպերավարի բաժանեն