.jpg)
Րաֆֆի. Ով ուզում է կռիվ սարքել, գնացեք կռվեք, ես չեմ կռվելու
Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթը վերջացրեց և ժողովրդի մեջ շրջում էր: Լսելով ժողովրդի դժգոհությունը` Հովհաննիսյանը վերադարձավ հարթակ և հայտարարեց, եթե մարդիկ ցանկանում են հիմա քայլեթ կազմակերպել, ապա կքայլեն:
«Զեկուցում եմ, իրազեկում, որ մենք հիմա միասին քայլում ենք հանուն հայրենիքի»,- ասաց Հովհաննիսյանը` ներկայացնելով այն երթուղին, որով հիմա պիտի քայլեն մասնակիցները:
«Գնում ենք դեպի Հյուսիսային պողոտա, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Մաշտոցի պողոտայով և դեպի վերև, այդ վերևը կերևա…. Կես ժամից պետք է սկսվի համերգը, ես պետք է ներկա լինեմ համերգին: Ով ուզում է կռիվ սարքել, գնացեք կռվեք, ես չեմ կռվելու»,- ասաց Հովհաննիսյանը և հավաստիացրեց, որ որևէ բախում թույլ չի տալու: