.jpg)
Րաֆֆին գնում է նախագահական նստավայր
Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած քայլերթը Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով, Ամիրյան փողոցով Մաշտոցի պողոտայով կշարունակվի դեպի Բաղրամյան պողոտա:
Մաշտոցի պողոտայում` Փակ շուկայի մոտ, քայլերթի մասնակիցներին մոտեցան ոստիկանության աշխատակիցները` հայտնելով, որ նրանք խանգարում են երթևեկությանը և պետք է փողոցի երթևեկելի մասը բացել:
Քիչ առաջ, Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեկ րոպեով կգնան Ազատության հրապարակ, որտեղ մեկնարկել է համերգը, ապա փոշմանեց, և ասաց, որ կշարժվեն նախագահական նստավայր` Բաղրամյան 26: