Ր. Հովհաննիսյանը հավաքվածներին բաժանում է Սահմանադրության գրքույկներ
09/04/2013 11:22

Ր. Հովհաննիսյանը հավաքվածներին բաժանում է Սահմանադրության գրքույկներ

Այս պահին Ազատության հրապարակը մարդաշատ է: Ինչպես հայտնի է, այսօր այստեղ տեղի է ունենալու «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությունը, որը գլխավորում է նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չի ընդունում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և իր պարտությունը:

Նշենք, որ քիչ առաջ Ր. Հովհաննիսյանը հավաքվածներին բաժանում էր Սահմանադրության փոքրիկ գրքույկներ:
Ազատության հրապարակում տրամադրությունը բարձր է, հնչում է երաժշտություն:

Ժամը 12:00-ին, ըստ նախատեսվածի, պետք է կայանա «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությունը:

Նկատենք, որ նույն ժամին Կ. Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է վերընտրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որին հրավիրված են բազմաթիվ հյուրեր արտերկրից: 

Ր. Հովհաննիսյանը հավաքվածներին բաժանում է Սահմանադրության գրքույկներ