.jpg)
Սերգեյ Իվանով. Ես Սերժ Ազատիչին ճանաչում եմ շատ վաղուց` նախորդ դարից
Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ով ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, հաջողություն ցանկացավ վերընտրված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ես Սերժ Ազատիչին ճանաչում եմ շատ վաղուց` նախորդ դարից: Մենք մասամբ նույն կենսագրությունն ունենք, երկար ժամանակ աշխատել ենք անվտանգության համակարգում, այնուհետև ես եղա պաշտպանության նախարար, նա՝ ԱԱԾ ղեկավարն էր, ես նույնպես, այնպես որ մենք ընդհանուր շատ բան ունենք: Ես նրան շատ հարգում եմ և մեծ հաջողություններ եմ ցանկանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Իվանովը: