Սերժ Սարգսյանը երդվեց
09/04/2013 12:20

Սերժ Սարգսյանը երդվեց

Շարունակվում է ԱԺ հատուկ նիստը: Այն վարում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մարզահամերգային համալիրի դահլիճ բերվեցին ՀՀ պետական խորհրդանիշները, որից հետո ՀՀ նախագահի պատականությունները ստանձնելու, երդվելու համար Սերժ Սարգսյանը հրավիրվեց բեմ:

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»,- երդվեց Սերժ Սարգսյանը:

Հայրապետական իր օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Գարեգին Բ-ն նշեց, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնեց 5 տարի առաջ՝ երկրում ներքին լարվածության բարդ պայմաններում, ամեն ջանք գործադրեց, որպեսզի կայունությունը պահպանվի, շարունակվին բնականոն ընթացքը: Նախագահութան շրջանը եղավ պայքար ու ծառայություն, դժվարությունների մարտահրավերների դիմագրավման, ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման, արտաքին քաղաքականության ոլորտում այլ պետությունների հարաբերությունների ամրապդնդման:

«Այսօր երդվելով՝ Դուք նորոգեցին ծառայողական ձեր ուղտը ազգին ու հայրենիքին: Նախագահական նոր շրջան է սկսվում՝ նոր պահանջներով ու ակնկալինքներով: Նախորդ դրական տեղաժշարժերով հանդերձ՝ վճիռների կարոտ բազում հարցեր կան, որոնք այսօր ևս պահանջում են հետևողական ջանքեր՝ պահպանելու համար խաղաղությունն ու ապահով կյանքի առաջընթացը»,- ասաց Վեհափառը: 

Վերջում Վեհափառը հրավիրեց բոլոր ներկաներին հոտնկայս աղոթքի:

Սերժ Սարգսյանը երդվեց