Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ տվեց ցուցարարներին
09/04/2013 20:21

Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ տվեց ցուցարարներին

Քիչ առաջ ոստիկանները Բաղրամյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում հավաքված ցուցարարներին, որոնք այստեղ մնացին ու չշարունակեցին երթը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ դեպի Ծիծեռնակաբերդ, 15 րոպե ժամանակ տվեցին այդտեղից հեռանալու համար, քանի որ իրենց մնալն այդտեղ անօրինական է:

Հավաքվածներին դիմեց Զարուհի Փոստանջյանը, ով նշեց, որ պողոտայում մնալ-չմնալու հարցը պետք է որոշվի համատեղ՝ ժողովրդի հետ: Զարուհի Փոստանջյանը նաև կոչ արեց հավաքվածներին ողջամիտ լինել և բախման չգնալ:  Նա նաև խնդրեց ոստիկաններից ժամանակ տալ իրենց՝ տեղափոխվել Ազատության հրապարակ, որտեղ նրանց պետք է միանան երթի մյուս մասնակիցները: 

Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ տվեց ցուցարարներին