.jpg)
Արծվիկ Մինասյանը դատապարտում է երեկվա միջադեպերը
Նախօրեին տեղի ունեցած միջադեպերի առանձին դրվագներում նկատելի էին ոստիկանության կողմից ոչ համաչափ գործողություններ: ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով կոնկրետ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված ծեծին՝ Ա. Մինասյանը նախ դատապարտեց կատարվածը, ապա ասաց, որ այս դեպքում ևս անհամաչափություն է եղել ոստիկանության կողմից:
«Մեր երկրում նման դեպքերը լինելու են, չենք կարող խուսափել սադրիչներից, բայց, այնուամենայնիվ, իշխանությունները, քաղաքացիական հատվածը, իրավապահ մարմինները պետք է ճիշտ գնահատեն իրավիճակը, որպեսզի մենք կարողանանք համակարգային բարեփոխումների արդյունքի հասնենք»,- ասաց Ա. Մինասյանը: