Ադրբեջանցի զինծառայողները ոչ ադեկվատ վիճակում մոտեցել են հայ դիրքապահներին
10/04/2013 20:25

Ադրբեջանցի զինծառայողները ոչ ադեկվատ վիճակում մոտեցել են հայ դիրքապահներին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ իր Facebook-յան էջի միջոցով հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

«Այսօր կեսօրին՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում՝ «Նոյեմբերյան», հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության:

Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո` նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով:

Հայ դիրքապահները, սադրանքը կանխելու նպատակով, կրակ են բացել, ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ:

Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

 

Ադրբեջանցի զինծառայողները ոչ ադեկվատ վիճակում մոտեցել են հայ դիրքապահներին