.jpg)
Շեվչենկո-Չեխով խաչմերուկի մոտ զինամթերք է հայտնաբերվել
Ապրիլի 9-ին, ժամը 19.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շեվչենկո-Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում` աղբամանի հետնամասում, հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ հայտնաբերվել է 1 արկղ «ԱԿՍ» և «ԱԿՄ» ավտոմատների փամփուշտներ, 1 ՌԳ-42 նռնակ և 3 փամփշտատուփ լիցքավորված փամփուշտներով:
Ոստիկանության աշխատակիցները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: Այս մասին հաղորդում են ԱԻՆ լրատվական կենտրոնից: