.jpg)
Ա. Ռուստամյան. Կարելի է համագործակցել ՀԱԿԿ-ՀՅԴ հետընտրական դաշինքի շուրջ
ՀԱԿ համագումարին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ողջույնի խոսքում բարձր գնահատեց ՀԱԿ-ի հետ համագործակցությունը:
Նա նշեց, որ թեև համագործակցությունը դեռ մեկ տարվա կյանք ունի, սակայն հույս հայտնեց, որ, անկախ ամեն ինչից, իրենք համագործակցության արդյունքում, երկիրը պետք է դուրս հանեն ստեղծված իրավիճակից:
«Մեր երկիրը պետք է փրկենք այս վիճակից, որպեսզի արտագաղթը կասեցվի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվի, որ ունենաք մեր երազած հայրելինքը»,- ասաց Ա. Ռուստամյանը՝ վստահություն հայտնելով, որ դրա բոլոր հիմքերը կան և օրինակը բերեց Երևանի ավագանու ընտրությունները:
Ա. Ռուստամյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ թեև Ավագանու ընտրություններում նախընտրական դաշինքը չստացվեց, սակայն կարող են համագործակցել հետընտրական դաշինքի շուրջ, որը, ըստ նրա, արդյունք կբերի: