.jpg)
Լևոն Զուրաբյան. Աշոտ Մանուչարյանն էլ է մեզ հետ, ուղղակի ձևեր է թափում
Մենք մեր գործուենությունը զրոյից չենք սկսում: Սա այն ուժն է, որը, պահպանելով արժանապատվությունը, անընդհատ սովորում է, հարստանում երիտասարդների գաղափարներով: ՀԱԿ համագումարին իր խոսքում նշեց ՀԱԿ համակարգող, ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
«Մենք անկախական ուժ ենք և միակն ենք հայաստանյան ուժերի մեջ: Մենք այն միակ ուժն ենք, որի հետ են Ղարաբաղ կոմիտեի անդամներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, կարող էինք նշել նաև Արամ Մանուչարյանի անունը, ով թեև ձևեր է թափում, սակայն մեզ հետ է հոգեպես»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Խոսելով ներկա քաղաքական իրավիճակի մասին՝ ՀԱԿ պատգամավորը նշեց, թե Սերժ Սարգսյանը ցանկանում և փորձում էր «շուլլերական քայլ անել» և կեղծել ընտրությունը, սակայն, ըստ նրա, ժողուրվրդը գտավ այլընտրանք:
«Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունը չի կայացել, տապալվել է, քանի որ երդմնակալությանը չեն մասնակցվել երկրի կարևորագույն ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Շարունակելով խոսքը՝ Լ. Զուրաբյանը նշեց, որ իրենք նպատակ են դրել Երևանն ազատագրել ռեժիմից. «Ռեժիմը երբեք այսքան նողկալի, ատելի չի եղել, որքան այսօր: Մենք պետք է իրատեսական նպատակ համարենք Երևանի ազատագրումը ռեժիմին և տապալենք ռեժիմին, ինչին ձգտում են նաև ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, որի մասին քիչ առաջ հայտարարեցին նաև համագումարին մասնակից նշյալ կուսակցությունների անդամները»: