.jpg)
Դեմիրճյան. «Ժողովրդական» կուսակցությունը պատրաստ է համագործակցել ՀԱԿԿ-ի հետ
Տարիներ շարունակ իշխանության գործունեության հետևանքով մեր երկիրը հայտնվել է ծայրագույն վիճակում՝ արտագաղթ, աղքատություն, գործազրկություն, անարդարություն, կոռուպցիա: ՀԱԿ համագումարում իր խոսքն այսպես սկսեց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Շարունակելով խոսքը՝ Ս. Դեմիրճյանը նշեց, որ իր նշած վիճակը չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի փոխվել իշխանությունը, չեն եղել համակարգային փոփոխություններ:
«Ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեն, և երկրում օրինականություն հաստատեն, որը հենց ժողովրդի պահանջն է»,- ասաց Ս. Դեմիրճյանը:
Իր կուսակցության անունից Ս. Դեմիրճյանը պատրասատակմություն հայտնեց համագործակցել նորաստեղծ ՀԱԿ կուսակցության և ՀԱԿ շարժման հետ՝ հանուն երկրում սահմանադրական կարգ հաստատելու համար: