.jpg)
Իսագուլյան. Թող ոչ ոք չզարմանա, եթե Ավագանու ընտրություններում հաղթի ՀՀԿ-ն
Քաղաքական կյանքում շատ բան կախված է Երևանի ավագանու ընտրություններից: Այն նույնպես կարելի է համարել քաղաքական ընտրություն: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին, նման կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Երևանի 13 ընտրատարածքի 464 ընտրատեղամասերից 182-ում հանձնաժողովի նախագահներն ընդդիմադիր ներկայացուցիչներ են. «Նրանք պետք է կարողանան զերծ մնալ կուսակցական ամբիցիաներից ու համատեղ գործունեության ծավալել: Այդ դեպքում այլևս հնարավոր չի լինի խոսել, թե ցուցակներն ուռճացված են, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա և հավելեց, թե նրանք, սակայն, զբաղված են այն հարցով, թե ում շուրջ կարող են համախմբվել:
Շարունակելով խոսքը` Գ. Իսագուլյանը նշեց, թե մինչ քաղաքական ուժերը փորձում եմ լուծել ընդհանուր խնդիր, ՀՀԿ-ն իր բոլոր հնարավոր միջոցները գործադրում է` Երևանի ավագանու ընտրություններում լուրջ հաջողության հասնելու համար:
«Եթե մինչև ընտրություններ այլընտրանքային կամ ընդդիմադիր կուսակցությունները չկարողանան համատեղ գործել, որևէ մեկը ՀՀԿ-ին չի կարող մեղադրել կամ զարմանալ, որ մայիսի 5-ին հաղթանակի հասավ»,- եզրափակեց խոսքը Գ. Իսագուլյանը: