.jpg)
Պետրոս Մակեյան. ՀԱԿ վերջին համագումարը բավականին տխուր է անցել
«Վերջին տարիներին ընդդիմության դաշտում պայքար է գնացել ընդդիմության տիտղոսի համար, ինչից օգտվում է վարչախումբը և կարողանում է իշխանություն պահել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և հետընտրական զարգացումներին, ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նա նշեց, որ ՀԱԿ վերջին համագումարը բավականին տխուր է անցել և իր կարծիքով, ընդդիմադիր դաշտում գործընթացների շարունակակությունը ապահովելու է հենց ժողովուրդը:
Պ. Մակեյանն ասաց, որ ապրիլի 9-ին երթի մասնակիցների 2 խմբի բաժանվելը թույլ տվեց խուսափել արյունահեղությունից և Մարտի 1-ի կրկնությունից:
«Ազատության հրապարակում էներգետիկան թույլ տվեց հասկանալ, որ պայքարը շարունակվելու է և ժողովուրդը պատրաստ է շարունակելու պայքարը»,-ասաց Մակեյանը:
Բանախոսը նշեց, որ ինքն ընդդիմության հետագա պայքարը տեսնում է «Ղարաբաղ» կոմիտեի մոդելի օգտագործման մեջ, երբ յուրաքաչնյուր շրջանում ստեղծվում էին տեղական կոմիտեներ. «Նոր կոմիտեները կարող են կոչվել «Հայաստան» կոմիտեներ»,-ասաց բանախոսը:
Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործողություններին Բաղրամյան փողոցում նա նշեց, որ ոստիկանապետի գործողությունները փոքրացրեցին այն էներգետիկան, որ առկա էր Բաղրամյան փողոցում, ինչը թույլ տվեց խուսափել բախումներից:
«Բաղրամյան փողոցում իրավիճակը, այնուամենայնիվ, վերահսկվում էր հենց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից»,-հավելեց բանախոսը: