Պուշկինի 25 հասցեում որևէ փոփոխություններ չեն նախատեսվում. Պարզաբանում
16/04/2013 19:07

Պուշկինի 25 հասցեում որևէ փոփոխություններ չեն նախատեսվում. Պարզաբանում

Պուշկինի փողոցի հ. 25 հասցեում գտնվող շենքի առնչությամբ լրահոսում տեղ գտած տեղեկատվության հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված հասցեում գտնվող Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընգրկված հ. 56 հուշարձան-շենքի /բնակելի տուն– Ճարտ. Ա.Թամանյան / արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և hասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միաժամանակ հայտնում ենք, որ քննարկվող շինության հարևանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում և ՀՀ մշակույթի նախարարությունում, ըստ որոնց որոշվել է բացառել Ա.Թամանյանի նախագծած շենքին որևէ միջամտություն։
 

Պուշկինի 25 հասցեում որևէ փոփոխություններ չեն նախատեսվում. Պարզաբանում