«Չի կարելի վատ մթնոլորտ ստեղծել նախորդ ընտրությանը չմասնակցած ուժի համար»
16/04/2013 11:48

«Չի կարելի վատ մթնոլորտ ստեղծել նախորդ ընտրությանը չմասնակցած ուժի համար»

Ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ ԲՀԿ-ի առաջնորդը երբևէ այնքան անքակտելի կապով կապված չի եղել ինչ-որ ուժի հետ, որը կխանգարեր մեզ իրականացնել սեփական քաղաքականությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀԱԿ համագումարում ԲՀԿ-ի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Տ. Ուրիխանյանը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ ԲՀԿ-ի համար Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական են.

«Այո, սա քաղաքական ընտրություն է, քանի որ մասնակցում են քաղաքական ուժեր: Եվ մի բան էլ նշեմ` չի կարելի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ որևէ նախորդ ընտրությանը չմասնակցած ուժը հաջորդ ընտրություններին մասնակցելու համար վատ մթնոլորտում լինի»,- ասաց պատգամավորը` նշելով, որ իրենք ոչ միայն վերջին, այլև` առհասարակ որևէ նախագահական ընտրության չեն մասնակցել:

Ուրիխանյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն այս անգամ էլ դժգոհություններ ունի ընտրացուցակներում ընդգրկված մարդկանց թվի վերաբերյալ. «Ինչպես և նախորդ ընտրություններին, գոհ էինք մեր ցուցանիշից` դժգոհ լինելով ընտրողների թվից»:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ եթե որևէ մեկը ընտկաշառքի դեպք նկատի, կարող է անձամբ իրեն զանգել և նշեց իր հեռախոսահամարը:

«Չի կարելի վատ մթնոլորտ ստեղծել նախորդ ընտրությանը չմասնակցած ուժի համար»