.jpg)
«Կարելի է ասել, որ Վարդան Օսկանյանը չի տիրապետում Երևանի խնդիրներին»
Երևանի քաղաքապետի ընտրությունների քաղաքականացման փորձ կիրառում է ԲՀԿ-ն, «Բարև Երևան» կոլաիցիան, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Վարդան Օսկանյանը շատ քիչ է խոսում առօրյա պրոբլեմներից, գուցե բաժանում կա նրանց մոտ, Գուրգեն Արսենյանն ավելի առարկայական է խոսում, իսկ Վ. Օսկանյանի խոսելուց դատելով կարելի է ասել, որ նա չի տիրապետում Երևանի խնդիրներին և նման կերպ է խոսում` պարզամիտ չերևալու համար»,-ասաց նա:
Ա. Ադիբեկյանի խոսքով` ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը փորձում են ցույց տալ, որ իրենք իշխանությունը ընկալում են որպես հեղաշրջման ապագա քայլ, իսկ ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն փորձում են պահել ընտրությունները կենցաղային մակարդակի վրա:
«ՕԵԿ-ի խմբակցությունն իր քարոզարշավով փորձում է ցույց տալ, որ կարող է բերել այնպիսի հարցերի լուծում, որ ուրիշները չեն անի, և ի դեմս Արմեն Երիցյանի՝ լուծել բազմաթիվ խնդիրներ»,-ասաց նա:
Նրա հավաստմամբ` չափավոր ըննդիմությունը կընտրի «Բարև Հայաստան» դաշինքին, կենտրոնամետ ընդդիմության ձայները ԲՀԿ-ին կգնան, քանի որ նրա քննադատությունը սուր չէ, ինչպես ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: ՀԱԿ-ի շանսերը շատ փոքր են:
Խոսելով սև ՓԻԱՌ-ի օրինակներից, նա նշեց, որ պաշտոնապես առաջին դեմքերն իրար սուր քննադատության չեն ենթարկում, սակայն ինտերնետում և մամուլում սև ՓԻԱՌ-ի նութեր կան. «Մի դեպքում բոլոր սատկած կատուներին կախում էին Տ. Մարգարյանի ականջներից, ոնց որ թե այս քսան տարվա ընթացքում Երևանի քաղաքապետերը եղել են ՀՀԿ անդամներ, և նրանցից առաջ չի սկսվել այս ամենը»,-ասաց նա: