«ՀՀԿ, ԲՀԿ և Բարև Երևանը կանցնեն շեմը. ՀԱԿ-ից ընտրողները հիասթափված են»
17/04/2013 12:47

«ՀՀԿ, ԲՀԿ և Բարև Երևանը կանցնեն շեմը. ՀԱԿ-ից ընտրողները հիասթափված են»

«ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևանը» կանցնեն շեմը, ՀԱԿ-ի հարցում ընտրողները հիասթափված են և տեսնենք, նրանք կարո՞ղ են վերականգնել վստահությունը առաջին համարների թեկնածուների նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով` այս ընտրություններին կմասնակցեն ընտրողների 55-60 տոկոսը, որից 32-ի դեպքում հայտնի է թե ում են նախընտրում, մնում է 22 տոկոսի ձայների վերաբաշխումը:

«Եթե ՀՀԿ-ն պահպանի իր դիրքերը, նա 40 տոկոսից չի նվազի, իսկ ընդդիմությունը 55 տոկոս ձայն կունենար, եթե միավորվեր»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք որոշիչ կարո՞ղ են լինել այս ընտրությունենրը ՀՀ նախագահական հաջորդ ընտրությունների համար, նա նշեց, որ ընտրություններից հետո հանրային հետաքրքրության անկում է լինում, բացի այդ, միայն Երևանի կարծիքով չի որոշվում ողջ Հայաստանի ճակատագիրը:

 

«ՀՀԿ, ԲՀԿ և Բարև Երևանը կանցնեն շեմը. ՀԱԿ-ից ընտրողները հիասթափված են»