Յագլանդն ուրախ է Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմամբ, որը սակայն, դեռ չկա
17/04/2013 13:29

Յագլանդն ուրախ է Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմամբ, որը սակայն, դեռ չկա

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ուրախությունը հայտնեց, որ ստեղծվել է  2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:

«Ես շատ ուրախ եմ, որ հանձնաժողովը ստեղծվել է», - ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ ՀԱԿ խմբակցության հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը ԱԺ-ում դեռ քննարկման փուլում է և չի ընդունվել:

 

Յագլանդն ուրախ է Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմամբ, որը սակայն, դեռ չկա