.jpg)
Թ. Յագլանդ. Եվրոպայում անվտանգությունը ոչ թե դրսից, այլ` ներսից է խաթարվում
Եվրոպայի խորհուրդը մեծ ակնկալիքներ ունի Հայաստանից, որը մեկ ամիս անց ստանձնելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:
Յագլանդն առանձնացրեց նաև մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնք այսօր կան ու որոնց ուղղությամբ աշխատել է պետք.
«Հիմանական մարտահրավերն են կոռուպցիան, հարկերից խուսափելը, փողերի լվացումն ու թրաֆիքինգը: Սրանք իրական վտանգներ են, որոնք խարխլում են մարդկանց հավատը քաղաքական համակարգի հանդեպ»,- ասաց Յագլանդն ու ավելացրեց, որ եվրոպական երկրների անվտանգությունը ոչ թե դրսից է խաթարվում, այլ ներսից, և դրա պատճառը հավատի բացակայությունն է:
Նշենք, որ ասուլիսից առաջ ԱԳ նախարարի պաշտոնակատար Է. Նալբանդյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել` Երևանում ԵԽ գրասենյակի հիմնադրման և իրավական կարգավիճակի վերաբերյալ: