.jpg)
Արմեն Աշոտյան. Իմ մասին հոգ մի տարեք
«Կամ ուզում եք ազատվել ինձանից, կամ ուզում եք իմ ֆրանսերենը դրսևորելու հանրավորություն ընձեռել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը` պատասխանելով իր հետագա պաշտոնավարման մասին հարցին:
Ա. Աշոտյանը նաև նշեց, որ առաջին անգամ, երբ լսել է իր Ֆրանսիայում դեսպան նշանակվելու մասին լուրը, ենթադրել է, որ կատակ է:
Նա լրագրողներին փոխանցեց, որ քսան օր հետո կառավարության կազմը հայտնի կդառնա. «Չեմ կարծում, որ բյուր հեռուստադիտողները զբաղված են իրենց օրակարգը իմ հնարավոր աշխատանքային տեղավորման մասին լուրով: Շնորհակալ եմ, որ հոգ եք տանում իմ մասին` մի տարեք»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Արմեն Աշոտյանը պատասխանեց նաև նախարարությւոններում գնումենրի ընթացակարգերի վերաբերյալ հարցին, մասնավորապես՝ ԿԳ նախարարությունում: Արմեն Աշոտյանը նշեց, որ ընթացակարգային շեղումներ կարող են բոլոր գերատեսչություններ լինել, իսկ չարաշահումների մասին խոսք լինել չի կարող. «Մենք անցած տարի ենթարկվել ենք լայնմասշտաբ ստուգումների՝ վերահսկիչ պալատի կողմից, հայտնաբերվել են թերություններ, այդ թերությունների մեծ մասը շտկման ընթացքում են»: