.jpg)
Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը պատրաստ է ագրեսիվ ընտրարշավի
Ավագանու ընտրությունները բացառիկ շանս են երկրի վիճակը փոխելու: Ընդդիմության հաղթանակը երկրում բազմաթիվ խնդիրներ կլուծի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Լ. Զուրաբյանը թվարկեց այն կետերը, որոնք կլինեն, երբ Երևանի ավագանու ընտրություններում հաղթի ընդդիմությունը.
Այսպես՝
1. Ընդդիմության հաղթանակով ռեժիմի դիրքերը կթուլանան:
2. Ամբողջ հանրապետությունում ավազակապետությունից ազատում կլինի, և իշխանությունը կհանձնվի ժողովրդին:
3. Պետական կառավարման համակարգում կստեղծվի հակակշիռների համակարգ, որից կօգտվի ժողովուրդը:
4. Քաղաքական պայքարը կտեղափոխվի քաղաքակիրթ դաշտ, երբ իշխանությունն ու ընդդիմությունը կխոսեն կոնկրետ փաստերով:
Ինչ վերաբերում է Ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ընտրարշավին, ապա Լ. Զուրաբյանն ասաց, որ իրենք պատրաստ են ագրեսիվ ընտրարշավի:
«Քննադատության միակ թիրախը իշխանությունն է, և այս դեպքում, փառք Աստծո, նրանք բոլոր հնարավորւթյունները տալիս են քննադատելու համար»,- ասաց Զուրաբյանը և հավելեց, թե քաղաքապետարանը ավազակապետության սպասարկուն է: