.jpg)
Զուրաբյանը վստահ է` Տեր-Պետրոսյանին տարիքը չի խանգարի
Հայ Ազգային Կոնգերս դաշինքից կուսակցության վերածված այս կառույցը իր առաջին համագումարին ապացուցեց, որ գործ ունենք հզոր, համախմբված մի ուժի հետ, որն այլևս որևէ կապանք չունի: Լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն զուրաբյանը:
«Վերջին ամիսներին մենք ունեինք փոքր ճգնաժամի նման մի բան, որը կապված էր նրա հետ, որ «մարդ-կուսակցությունները» խաթարում էին Կոնգրեսի արդյունավետ գործունեությունը: Երկրորդ՝ այլևս չէինք կարող հաշտվել նրա հետ, որ բազմաթիվ կուսակցականներ, որոնք ցանկանում էին մասնակից լինել քաղաքական գործընթացներին, դրա հնարավարությունը չունեին: Շարժումը, պահպանելով իր էությունը, ստացավ նոր կազմակերպական ձև՝ կուսակցություն: Այս ճգնաժամը կարող ենք համարել հաղթահարված»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք ՀԱԿ դաշինքի ակտիվ գործունեությանը խանգարող հիմնական հանգամանքը նշյալ «մարդ-կուսակցությունների» գործունեությունն էր, խմբակցության ղեկավարը նախ հորդորեց կարդալ իրենց երեկվա հայտարարությունը, ապա ասաց, որ «այնտեղ ավելի շատ կնիք կար, քան մարդ»:
Լրագրողի դիտարկմանը, թե կուսակցությունը ղեկավարելիս Լևոն Տեր-Պետրոսյանին իր տարիքը չի՞ խանգարի, Զուրաբյանն ասաց. «Եթե համաձայնել է ղեկավարել, նշանակում է չի խանգարում»: