.jpg)
ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել
Այսօր ՀԱԿ ակտիվիստներն իրենց հերթական ուրբաթորյա բողոքի ակցիան են անցկացրել դատախազության առջև: Ակցիայի ավարտից հետո երիտասարդները «Ազատ Երևան», «Զրկենք ՀՀԿ-ին Երևանից», «Տարոն, ատկատ եղիր» ցուցապաստառներով շարժվել են դեպի Երևանի քաղաքապետարան:
Այստեղ հավաքված ոստիկանները երիտասարդներից պահանջել են չմոտենալ շենքին, քանի որ նրանց աղմուկը խանգարում է քաղաքապետարանի բնականոն աշխատանքին: Երիտասարդները չեն հեռացել ու փորձել են ճեղքել ոստիկանների պատը, ինչն էլ վերածվել է բախման:
ՀԱԿ ակտիվիստներից Արեգ Գևորգյանը փորձել է տեղում հայտարարություն ընթերցել, սակայն դեպքի վայր ժամանած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան թույլ չի տվել դա անել:
Երիտասարդները մի քանի րոպե մնացել են քաղաքապետարանի առջև, որից հետո հայտարարել են, որ շարժվում են Ազատության հրապարակ: