7,2 % տնտեսական աճը բլեֆ է. Բագրատյանը` վարչապետի վերանշանակման մասին
19/04/2013 12:11

7,2 % տնտեսական աճը բլեֆ է. Բագրատյանը` վարչապետի վերանշանակման մասին

«Վերանշանակվում է մի մարդ, որի օրոք ՀՀ տնտեսությունը 5 տարում 2 անգամ աճելու փոխարեն գրեթե նույնն է մնացել»,- իր Facebook-յան էջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին լուրերին այսպես է արձագանքել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացնելով որոշման մասին, հայտարարել էր, որ Տիգրան Սարգսյանը կարողացել է իրականացնել ՀՀ նախագահի հանձնարարականը՝ կապված Հայաստանի տնտեսական աճի 7 %-ի ապահովման հետ:

Այս կապակցությամբ Բագրատյանը գրել է. «Ինչ վերաբերում է 7,2 % աճին, ապա այն բլեֆ է։ Պատրաստ եմ հանդիպել Տ. Սարգսյանի հետ և ապացուցել։ Ստացվում է, ոչ մի փոփոխություն էլ չի լինելու։ Իսկ այդ աճերը ահա այսպես նկարվելու են։ 2008-ին գոնե մի քանի հոգու փոխեցին։ Չեմ հասկանում, մարդ չունե՞ն։ Թե իսկապես ընդդիմությանը տաշեղի տեղ էլ չեն դնում։ Բա Հայաստանը՞»։ 

7,2 % տնտեսական աճը բլեֆ է. Բագրատյանը` վարչապետի վերանշանակման մասին