ԱՄՆ դեսպան. Ավիատոմսերը թանկ են, սպասարկումը հրաշալի չես անվանի
19/04/2013 14:35

ԱՄՆ դեսպան. Ավիատոմսերը թանկ են, սպասարկումը հրաշալի չես անվանի

«Դեպի Երևան ուղևորափոխադրումների գները բարձր են, իսկ սպասարկումը հրաշալի չես անվանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի զբոսաշրջության վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ-ում ԱՄՆ դեպսպան Ջոն Հեֆֆերնը:

Նա նաև նշեց, որ Երևան գալու համար զբոսաշրջիկը կամ 15 ժամ պետք է անցկացնի Վիեննայի օդանավակայանում, կամ երկու օր անցկացնի օդանավում: Այս պարագայում զբոսաշրջիկները Հայաստան չեն գա:

Դեսպանը գտնում է, որ քաղավիացիայի ոլորտում անհրաժեշտ են դրական տեղաշարժեր, որոնց դեպքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կավելանան:

ԱՄՆ դեսպան. Ավիատոմսերը թանկ են, սպասարկումը հրաշալի չես անվանի