.jpg)
«Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանության գալով ոչինչ չի փոխվելու, բացի աթոռից»
Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանության գալով ոչինչ չի փոխվելու, քանի որ նա իր հետ բերելու է նույն լիբերալ-ազատական գաղափարախոսությունը, ինչն այսօր կա՝ ոչինչ չի փոխվելու, բացի աթոռից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թոմվասյանը՝ ավելացնելով, որ ՀԿԿ-ն երբեք չի միանա Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ չի տեսնում այդ միավորման հեռանկարը։
«Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հավաքված քաղաքացիները բողոքում են սոցիալական արդարությունից՝ կոռուպցիայից, ցածր աշխատավարձից, աղքատությունից, արտագաղթից։ Ժողովուրդը խեղդված է այս ծանր իրավիճակում և հենց այդ պատճառով նա չգիտի, թե ուր է գնում»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը նշեց, որ վերջին 22 տարիներին Հայաստանում չեն եղել ազատ, արդար ընտրություններ: Ռուբեն Թովմասյանն ակնկալիքներ չունի նաև Երևանի ավագանու ընտրություններից. «Բոլոր թեկնածուների խոստումներն էլ քաղցր ստերի շարքից են»,- ասաց նա: