Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար. Տիգրան Սարգսյանը լավ մասնագետ է
19/04/2013 16:06

Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար. Տիգրան Սարգսյանը լավ մասնագետ է

Մեր երկրի վիճակն այսօր վատ է ոչ թե վարչապետի պատճառով, այլ` համակարգի: Այս մասին այսօր խոսելով վարչապետի վերանշանակման մասին՝ լրագրողներին ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն.

«Դա նախագահի գործն է, եթե գտնում է, որ Տիգրան Սարգսյանը պետք է լինի, ուրեմն գոհ է»:,- ասաց Ռուբեն Թովմասյանը:

ՀԿԿ առաջին քարտուղարը նաև ավելացրեց, որ իր կարծիքով՝ Տիգրան Սարգսյանը լավ մասնագետ է.

«Համենայնդեպս, նա ավելի տեսանելի է, քան մյուսները»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:

Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար. Տիգրան Սարգսյանը լավ մասնագետ է