ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին
22/04/2013 20:44

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Արցախի ԱԳՆ-ի ղեկավարը իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ Էդվարդ Նալբանդյանի ջանքերի շնորհիվ փոխգործակցությունը ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավելի կընդլայնվի ի շահ համահայկական նպատակների իրականացման:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի-ծառայությունը: 

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին