Ա. Բախշյան. Կրթության վարչությունը աշխատում էր առանց կանոնադրության
23/04/2013 16:19

Ա. Բախշյան. Կրթության վարչությունը աշխատում էր առանց կանոնադրության

Քաղաքապետարանի կրթության վարչությունն աշխատում է ոչ կանոնադրական լիազորությունների օրակարգով և ոչ էլ տարեկան հաստատված պլանով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Բարև Երևան» դաշինքի ընտրացուցակի երկրորդ համար Անահիտ Բախշյանը:

«Անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վարչությունը կանոնադրություն չի ունեցել: Փաստորեն հսկա մի վարչություն գործել է առանց կանոնադրության, իսկ կանոնադրությունը հայտնվել է ստուգումներից միայն տասն օր անց»,- ընդգծեց Անահիտ Բախշյանը ու ավելացրեց, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ մանկապարտեզների վարիչներն ու դպրոցների տնօրենները նշանակվում են որ մրցության կարգով:

«Կան նաև մի խումբ աշակերտներ, որոնք միաժամանակ գրանցված են տարբեր դպրոցներում, սա պարզապես բյուջեին վնաս հասցվող հանցանք է։ Իսկ ով է դրա պատասխանատվությունը ստանձնելու` դեռ հայտնի չի»,- ասաց նա:

Վերջում Բախշյանը նշեց, որ եթե ժողովրդի քվեով իրենք դառնան գալիք ավագանու անդամ, ապա հատկապես մեծ ուշադրություն կդարձնեն մայրաքաղաքում կրթության խնդրին:

Ա. Բախշյան. Կրթության վարչությունը աշխատում էր առանց կանոնադրության