ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների ընդառաջ իրականացրել է պաշտոնների բաշխումը
23/04/2013 19:46

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների ընդառաջ իրականացրել է պաշտոնների բաշխումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա իր արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում 2013թ. մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Ըստ ԿԸՀ մամուլի ծառայության` տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 5-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք` 1 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն ՝ 1-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 1-ական:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ապրիլի 26-ից մինչև մայիսի 1-ը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում քննարկել է նաև Երևանի ավագանու անդամի թեկնածու Դանիել Իոաննիսյանի և քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումները:

 

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների ընդառաջ իրականացրել է պաշտոնների բաշխումը