.jpg)
Սուքիաս Ավետիսյան. «Բարև» դաշինքը չի կարող մեծ թվով ձայներ հավաքել
«Ես կարծում եմ, որ նախագահական ընտրություններում «Բարև» պրոցեսը տարավ իր երբեմնի ամենաշատ ձայները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Բարև Երևան» դաշինքի հնարավարություններին Երևանի ավագանու ընտրություններին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նա նշեց` չի կարծում, որ «Բարև» դաշինքը կարող է այսօր շատ մեծ թվով ձայներ հավաքել:
Նրա խոսքով` «Բարև» դաշինքն իր համար որպես չափանիշ պետք է ունենան ոչ թե նախագահական, այլ՝ ԱԺ-ի վերջին ընտրությունները:
Անդրադառնալով այն հարցին, արդյոք նա համարում է Տարոն Մարգարյանի Երևանի վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետը, Ավետիսյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր քաղաքապետ իր պաշտոնում Երևանի առջև ծառացած խնդիրներ լուծել է:
«Քաղաքապետեր են եղել, որ ավելի գլոբալ խնդիրներն են լուծել, եղել են քաղաքապետեր, որոնք կարճ ժամանակում չեն հասցրել բոլոր խնդիրները լուծել»,-ասաց բանախոսը:
Բանախոսի կարծիքով՝ ՀՀԿ-ն ներկայացուցիչները և ազգաբնակչությունը գոհ են Տարոն Մարգարյանի աշխատանքից: