.jpg)
Օբաման կրկին չարտասանեց «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իր բազմաթիվ խոստումներին հակառակ, հերթական անգամ ապրիլի 24-ին հայ ազգին ուղղվող ուղերձում խուսափեց «ցեղասպանություն» բառից:
Օբամայի կողմից 1915 թ. իրադարձություններն այս տարի ևս անվանվել են «մեծ եղեռն»: Այս մասին տեղակացնում են ԱՄՆ հայկական ազգային կոմիտեից:
«Այսօր մենք հիշում ենք «մեծ եղեռնը» որպես մարդկության դեմ 20-րդ դարում կատարված չարագործություն: Մենք հարգում ենք 1,5 մլն հայերի հիշատակը, ովքեր դաժանաբար սպանվել են Օսմանյան կայսրությունում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: