.jpg)
Շ. Քոչարյան. Ամենակարևորը` Թուրքիան պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը
«Մենք հետապնդում ենք ոչ թե քաղաքական, այլ համամարդկային նպատակներ»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Շ. Քոչարյանը նաև շեշտեց, որ տասնյակ երկրներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, բայց դեռ աշխատանք կա անելու` ամենակարևորը` Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Նա նշեց, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվելու է նաև 2015 թ.-ից հետո. Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ԱԳ նախարարությունն ու դեսպանատները անհրաժեշտ աշխատանք են կատարում արտերկրում:
Փոխնախարարին հարց ուղղեցին, թե արդյոք ժամանա՞կը չէ հարցը տեղափոխել իրավական հարթություն, որին ի պատասխան Շավարշ Քոչարյանը նշեց, որ միջազգային դատարան դիմելու համար դեռ վաղ է. դեռևս որոշ փուլեր պետք է անցնել: