Զդիսլավ Ռաչինսկի. Լեհաստանի և Հայաստանի շահերը համընկնում են
25/04/2013 15:14

Զդիսլավ Ռաչինսկի. Լեհաստանի և Հայաստանի շահերը համընկնում են

Հուսով ենք, որ նախքան Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը, դրական արդյունքներ կլինեն և կստորագրվի համաձայնագիրը: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հայ-լեհական հարաբերությունների մասին, ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: 

Դեսպանն ընդգծեց, որ Լեհաստանը Հայաստանում որպես Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող, բավարար է համարում այն առաջընթացը, որը Հայաստանն արձանագրել է Եվրոպական Միության հետ բանակցություններում:

«Հայաստանը հանդիսանում է Արևելյան գործընկերության ծրագրում առաջատար գործընկերներից մեկը, ինչը Լեհաստանին մեծ բավականություն է պատճառում, քանի որ մեր երկիրը եղել է այն երկրներից մեկը, որն ինտենսիվորեն աջակցել և կողմ է եղել Կովկասի երկրների ինտեգրմանը»,- ասաց  դեսպանը` հավելելով, թե նշյալ  հարցում Լեհաստանի և Հայաստանի շահերը համընկնում են։

Զ. Ռաչինսկին ներկա փուլում բավարար համարեց հայ-լեհական հարաբերությունները` բնութագրելով դրանք որպես վստահության վրա հիմնված հասուն գործընկերություն:

 

Զդիսլավ Ռաչինսկի. Լեհաստանի և Հայաստանի շահերը համընկնում են