.jpg)
Ա. Մուսինյան. ՀՀԿ-ն զբաղված է ցուցակների աճպարարությամբ
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի թիրախը ՀԱԿ-ն է։ Գնահատելով քարոզարշավը կարելի է ասել՝ ակնհայտ է մի բան, որ իշխող ՀՀԿ-ական ռեժիմն իր հիմնական թիրախում տեսնում է ՀԱԿ-ին, որի օրինակ է Աջափնյակ համայնքում ՀԱԿ ակտիվիստի հետ տեղի ունեցած միջադեպը: Սա ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքն էր, ով նաև Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցնում:
«Այս ամենը վկայում է, որ իշխանությունն իր ընտրական շտաբով և թեկնածուն հասկանում են, որ արդար ընտրությունների դեպքում պարտվելու են, հետևաբար սկսել են կեղծել գործընթացը»,- ասաց Մուսինյանը և հավելեց, թե հիմա բռնությունների փուլն է, ընտրությունների օրը արդեն այլ ձևեր կկիրառվեն՝ «մարդկանց կբերեն ընտրատեղամաս, ցուցակային աճպարարություններ կանեն»:
Անդրադառնալով իրենց կողմից բացահայտված խախտումներին` մամուլի խոսնակը նշեց, որ նկատել են ցուցակներ, որտեղ գրանցված են նաև մարզերի քաղաքացիները:
«Ցուցակներում բազմաթիվ են այն մարդիկ, որոնք նախագահական ընտրություններում հաշվառված են եղել մարզերում, սակայն այժմ քվեարկելու են Երևանում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն օգտագործում է իր իշխանական լծակները և զբաղված է ցուցակների աճպարարությամբ: