ԿԸՀ-ը սահմանել է Ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը
25/04/2013 20:00

ԿԸՀ-ը սահմանել է Ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Առաքելություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Լուսինե Մարտիրոսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա ինքնաբացարկի մասին դիմումը: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է 2013թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:

Վստահված անձինք, դիտորդները և ԶԼՄ ներկայացուցիչները կարող են հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին Տիգրան Մեծ տպագրատանը այսօր ժամը 20.00-ից մինչև մայիսի 2-ը:
 

ԿԸՀ-ը սահմանել է Ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը