.jpg)
Հրայր Թովմասյան. Ես չգիտեմ՝ գողական գնալն ինչ է նշանակում
«Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և ցանկացած սպանության դեպքից սարսուռ է անցնում մարմնովս»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովամսյանը` անդրադառնալով օրերս Գյումրիում տեղի ունեցած սպանությանը:
Հ. Թովամսյանը նշեց, որ մարդու կյանքից բարձր բան չկա, իսկ մնացածը` ով ինչ չբաժանեց, ումից նեղացավ` երկրորդական են:
«Պետք է նման դեպքերը բացառել, մենք պետք է հասնենք դրան»,- շեշտեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը:
Լրագրողների խնդրանքով Հրայր Թովմասյանն անդրադարձավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի արտահայտությանը, թե «գյումրեցիները քիչ գողական մտածեն, այդտեղ ամեն ինչ կընկնի իրա տեղը»:
«Ես չգիտեմ՝ գողական գնալն ինչ է նշանակում»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Ոստիկանությունը փնտրում է Գյումրիում կրակոցներ արձակած անձանց
Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել իր մերձավորների հետ