Լեհաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին
25/04/2013 18:50

Լեհաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Ղարաբաղյան խնդրի կարգավորման  վերաբերյալ Լեհաստանի դիրքորոշումը չի տարբերվում ԵՄ պաշտոնական դիրքորոշումից: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ  և  լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Լեհաստանը, դիվանագետի խոսքով, աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քայլերին. «Հակամարտության չկարգավորված լինելը բացասաբար է ազդում տարածաշրջանի իրավիճակի վրա, սահմանափակում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական և տնտեսական հնարավորությունները»:

Հարցին, թե Լեհաստանը չի՞ պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Զ. Ռաչինսկին  նկատեց, թե Լեռնային Ղարաբաղը դեռ չի ճանաչել նաև Հայաստանը:

 

Լեհաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին