Մայիսին Նալբանդյանը և Մամեդյարովը կհանդիպեն
25/04/2013 14:19

Մայիսին Նալբանդյանը և Մամեդյարովը կհանդիպեն

Ըստ այսօր տարածված տեղեկությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը մայիսի 17-18-ին հանդիպում կունենան Կրակովում: Այս տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ այսօր «Trend» գործակալությունը, վկայակոչելով  իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ երկու երկրների նախարարների հանդիպումը կկայանա ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական գագաթաժողովի շրջանակներում: 

 

Մայիսին Նալբանդյանը և Մամեդյարովը կհանդիպեն