.jpg)
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ելույթը
Թուրքիայի Արտգործնախարարությունը արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի ամենամյա ուղերձին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի Արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ նշված է.
«Ցավոք սրտի, այս տարի ևս հայկական տեսակետը ցուցադրող միակողմանի մոտեցում է դրսևորվել: Նմանօրինակ հայտարարությունները վնասում են ԱՄՆ-Թուրքիայի հարաբերությունները: Պատմական իրողությունների խեղաթյուրող այս հայտարարությունը բոլոր առումներով խնդրահարույց ենք համարում և ափսոսանքով ենք ընդունում»:
Նշենք, որ այս տարի ևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործել է հայերեն տարբերակը` Մեծ Եղեռնը: