.jpg)
Միքայել Դովլաթյան. Երևանը շունչ ունեցող էակ է
Երևանի ավագանու գալիք ընտրությունների քաղաքականացումը անթույլատրոլի է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ընտրություններում ՀՀԿ ցուցակում ընդգրկված Միքայել Դովլաթյանը:
«Երևանը շունչ ունեցող էակ է: Երևանը մեղք է: Երևանը այսքան ընտրություններ, այքան լարված մթնոլորտ կարող է չտանել: Մայրաքաղաքը փորձադաշտ, քաղաքական ամբիցիաները հագեցնելու վայր չէ: Մենք խոսում ենք գործից, մեր ընդդիմադիր ընկերները` միայն քաղաքականությունից»,- հայրարարեց Միքայել Դովլաթյանը:
Իր հերթին ասուլիսին ներկա ՀՀԿ ցուցակում նույնպես ընդգրկված Լևոն Իգիթյանը նշեց, որ իր համոզմամբ որքան քաղաքականացման պրոցեսը պակասի, այնքան արարման պրոցեսը կշատանա:
«Կարծես մեր հասարակությունը մեր գործունեության և մեր կյանքի ընթացքում սկսել է քաղաքականացման վիճակից հետ կանգնել և ավելի շատ զբազվել գործով: Վերջին 20 տարի ընթացքում մեր հասրակությունը ապրում է մի անհասկանալի քաղաքական ճնշման տակ: Այն մեր կյանքին և առաջընթացին բոլորին չի նպաստում: Չի կարելի մեր հասարակությունը քաղաքականացնել: Մենք շատ մեծ անելիքներ ունենք մեր հասարակության կայացման մեր առաջընթացի համար: Ես համարում եմ, որ որքան քաղաքականացման պրոցեսը պակասի, այնքան արարման պրոցեսը կշատանա»,- նշեց Լևոն Իգիթյան: