Վարդան Օսկանյան. Քաղաքապետ լինելն ինձանից ցածր պաշտոն չէ
29/04/2013 16:45

Վարդան Օսկանյան. Քաղաքապետ լինելն ինձանից ցածր պաշտոն չէ

Մեր ամենամեծ ցավն այն է, որ կուսակցություններից մեկն այսօր Երևանի քաղաքապետին ներկայացնում է որպես մի մարդու, ով ընդամենը կենցաղային հարցեր պիտի լուծի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:

«Քաղաքապետն այսօր ներկայացվում է որպես երկրորդական անձնավորություն, ում բոլորը թելադրում են: Մենք այլ մոտեցում ունենք: Երևանի ընտրությունները մեզ համար և' քաղաքական են, և' տնտեսական»,- ասաց Վարդան Օսկանյանը:

ԲՀԿ պատգամավորն անդրադարձավ նաև իր` Երևանի քաղաքապետի պշտոնը ստանձնելու ցանկությանը:

«Եթե քաղաքին մոտենում ես որպես Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչներից մեկը, եթե մոտենում ես որպես համայն հայության մայրաքաղաք, ապա միանգամայն հասկանալի է, թե ինչու երկրի արտաքին գերատեսչությունը 10 տարի ղեկավարած անձնավարությունը ցանկանում է քաղաքապետի պաշտոնում լինել: Մի բան հաստատ կասեմ` սա ինձանից ցածր պաշտոն չէ»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Վարդան Օսկանյան. Քաղաքապետ լինելն ինձանից ցածր պաշտոն չէ