.jpg)
Վահրամ Վարդանյան. ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն սև PR-ով են զբաղվում
Բոլոր թեկնածուների համար ապահովվել են քարոզարշավի հավասար պայմաններ և ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ կուսակցությունները զբաղված են իշխանության սև PR-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընտրական համակարգեր կենտրոն» հ/կ նախագահ Վահրամ Վարդանյանը:
«Սև PR-ով հիմնականում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են զբաղվում: Նման քաղաքականություն վարելով կուսակցությունները փորձում են գրավել հասարակության ուշադրությունը, հետևաբար` ընտրություններում ավելի շատ ձայն ստանալ»,- ասաց Վահրամ Վարդանյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև ընտրությունների օրերին ոստիկանության աշխատանքին, նշելով, որ այս կառույցը հիմնականում գործում է օրենքի շրջանակներում, բայց` դանդաղ.
«Հույս ունենք, որ այս անգամ ոստիկանությունն ավելի օպերատիվ կգործի»,- ասաց բանախոսը: