.jpg)
«Միասնական աշխատանքով հնարավոր է Երևանում իշխանությունը վերցնել ՀՀԿ-ից»
Հայաստանի համար ոչ մի ավելի ծանր խնդիր չկա, քան արտագաղթը: Սա անհուսությունից դրդված արտագաղթ է և ոչ թե սոցիալական արտագաղթ: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Արտագաղթի տեմպերը, նրա կարծիքով, հատկապես ավելացան ինագուրացիայից հետո. «Մեր երկրից արտագաղթը նոր թափ է ստացել ընտրություններից հետո: Եթե այս գործընթացը շարունակվի, մի քանի տարի հետո Հայաստանում չի մնա հարկատու, երիտասարդ, ուսանող, աշխատող»,- ասաց Ա. Մանուկյանը` հավելելով, թե արտագաղթի խնդիրն իր համար թիվ մեկ խնդիրն է:
Խոսելով մայիսի 5-ին կայանալիք Ավագանու ընտրությունների մասին` Ա. Մանուկյանն ուրախալի համարեց, որ հասարակությունն այլևս չի վախենում իշխանությունից, հետևաբար ընտրություններին վախի մթնոլորտում չի քվեարկի:
«Չորս քաղաքական ուժ կա, որի միասնական աշխատանքի արդյունքում հնարավոր է Երևանում իշխանությունը վերցնել Հանրապետականից»,- ասաց ՀԱԿ պատգամավորը: