«Բարձր վարձատրվող աշխատանքը երազանք է հայ աշխատողի համար»
01/05/2013 14:50

«Բարձր վարձատրվող աշխատանքը երազանք է հայ աշխատողի համար»

Այսօր Երևանում անցկացվել է Հայաստանի «Արհմիությունների կոնֆեդերացիայի» հանրապետական միության մաս կազմող արհմիությունների, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների արհմիությունների անդամների երթը:

Երթի մասնակիցները «Արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ», «Նվազագույն աշխատավարձը հավասարեցնել նվազագույն սոցիալական պահանջների», «Արհմիությունների ուժը միասնության մեջ է» պահանջներով և կոչերով Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա խաչմերուկից շարժվեցին մինչև ՀԱՄԿ-ի շենքի հարակից տարածք:

Հանրապետական միության նախագահ Էդուարդ Թումասյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ապահով ու բարձր վարձատրվող աշխատանքը երազանք է հայ աշխատողի համար, իսկ իրենց մարդիկ դիմում են այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասել և հաճախ չեն ուզում հրապարակել իրենց անունները: 

«Նաիրիտ» գործարանի պրոֆմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակը գործարանի վերագործարկումն է և դրա համար էլ աշխատավարձերի վճարման խնդիրը պետք է լուծել բանակցությունների միջոցով:

 

«Բարձր վարձատրվող աշխատանքը երազանք է հայ աշխատողի համար»