.jpg)
Մարզպետ. Տավուշի մարզում ցրտահարությունները մեծ խնդիրներ չեն առաջացրել
Գարնանային ցրտահարությունները Տավուշի մարզում մեծ խնդիրներ չեն առաջացրել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Ղուլարյանի խոսքով` այս մարզում հիմնականում վնասվել են խաղողի այգիները` 10- 15 %-ով:
«Ցրտահարություններ են եղել Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար համայնքների հատվածերում և ավելի բարձրադիր գոտիներում: Որոշակի թեթև վնասներ են կրել նաև բանջարաբոստանային կուլտուրաները»,- ասաց Արմեն Ղուլարյանը:
Մարզպետի խոսքով` Տավուշում արդեն ծաղկել են տանձենին, խնձորենին, սալորենին.
«Ասեմ` շատ կարևոր է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձենիների այգիները ցրտահարություններից վնաս չեն կրել»,- ասաց մարզպետն ու ավելացրեց, որ վերջերս ձյուն տեղացել է միայն Դիլիջանում:
«Մարզում սկսվել է ոռոգման սեզոնը: Որոշ համայնքներ ունեն ոռոգման ջրի խնդիր, բայց մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- Aysor.am-ի թղթակցին ասաց Արմեն Ղուլարյանը: